Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Սեր՝ «ժանտախտի» օրերին. լուսանկարներ

Սեր՝ «ժանտախտի» օրերին. լուսանկարներ
31.07.2020 | 21:11

«Արթուն ու զգոն կանգնիր, սահմանից այն կողմ թշնամին է: Սովորիր չքնել վտանգի ժամանակ»,- ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մտածում էր Սերգեյ Գրիգորյանը: Երևանի պետական բժշկական համալսարան ընդունված ու անմիջապես պարտադիր զինվորական ծառայության մեկնած 18-ամյա Սերգեյը չէր էլ մտածում՝ մի քանի տարվա մեջ միանգամից երկու պատերազմ է տեսնելու՝ մեկը երևացող, մյուսն՝ աներևութ թշնամու դեմ: Ոչ միայն տեսնելու, այլ պայքարելու է հանուն բոլորիս կյանքի ու առողջության: Ապրիլյան քառօրյայի մասնակից Սերգեյը, ում հիվանդները «սպիտակ հրեշտակ» են ասում, կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկներից է: Չարաբաստիկ վիրուսի դեմ պայքարող հիվանդների հոգին ու հույսն է, սերը՝ նույն վիրուսի դեմ պայքարող սիրած աղջկա՝ Նելլի Հարությունյանի: ԵՊԲՀ 5-րդ կուրս փոխադրված ուսանողների սերն էլ համավարակի նման յուրօրինակ է. հիվանդանոց, պայքար, ճերմակ համազգեստ ու սեր «ժանտախտի» օրերին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 30282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ